Բլոգի ուսումնասիրություն

Ուսումնասիրում եմ իմ բլոգը։

  • Ներկայացրու բլոգդ

Ես իմ բլոգը սկսել եմ 2021 թվականից։ Ես իմ բլոգում ունեմ հրապարակումներ տարբեր առարկաներից։ Իմ բլոգում ես տեղադրում եմ տնային և դասարանային առաջադրանքներ և տարբեր տեսանյութեր։ Իմ բլոգը կարող են տեսնել իմ ուսուցիչները և ընկերները։

  • Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա:

Առաջին նյութս հրապարակել եմ հոկտեմբերի 24-ին 2021 թվականին։

Տեսանյութ

  • Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչո՞ւ:

Իմ բլոգը ունի մաթեմատիկա, մայրենի, մայրենիի ստուգատես 2023, ռուսաց լեզու, անգլերեն լեզու, հայրենագիտություն, բնագիտություն բաժինները։ Դրանցից ամենաքիչը ես օգտագործել եմ մայրենիի ստուգատես 2023 բաժինը, որովհետև այդ բաժինը վերջերս եմ բացել։

Իմ բլոգը համապատասխանում է Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին, բացառությամբ մի քանի կետերի։ Առաջարկներ կապված կարգի հետ չունեմ։

  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչո՞ւ ես հավանում:

Ես շատ եմ հավանում Ալեքսանդրի բլոգը, որովհետև նա խելացի նյութեր է հրապարակում ։

Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Ես իմ բլոգը հավանում եմ, և ինձ դուր է գալիս բլոգային ուսուցումը։

Բլոգային ուսուցումը հավանում է նաև իմ մայրիկը։ Նա հաճախ օգնում է ինձ տեսանյութեր պատրաստել։

Ստեղծագործական աշխատանք․ Ջ․ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության երկանդամություն»

Ստեղծագործական աշխատանք․ Ջ․ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության երկանդամություն»

Ագունավոր, խեցգետին, անձրևանոց, մրջյուն, լուսավոր, պանիր
Բհամակարգիչ, անձրև, ժամացույց, վարդ, ձմերուկականջակալ

1. Ա շարքի բառերը ձևափոխելով, բառեր ավելացներով՝ ստացիր նախադասություն։

Լուսավոր մրջյունն ու խեցգետինը, գունավոր անձրևանոցի տակ մտած, գնացին պանիր գնելու։

2Ա և Բ շարքի բառերով կազմի՛ր բառակապակցություններ` ինչքան հնարավոր է։

Գունավոր ականջակալ, գունավոր վարդ, լուսավոր ժամացույց, գունավոր անձրև, համակարգչային մրջյուն, համակարգչային խեցգետին, պանրային մրջյուն։

3. Ընտրել դրանցից որևէ մեկը և դարձնել վերնագիր:

Գունավոր վարդը։

4. Այդ վերնագրով մի պատմություն հորինել և հրապարակել բլոգում(մայրենիի ստուատես 2023 էջում):

Գունավոր վարդը

Մի անգամ մի այգեպան պարտեզում գործ անելուց տարբեր ծաղիկների մեջ նկատեց մի գունավոր վարդ։ Վարդը շատ գեղեցիկ էր։ Այգեպանը երկար ժամանակ հիանում էր այդ վարդով, բայց մի օր որոշեց վարդը քաղել և նվիրել իր կնոջը։ Նա փորձեց քաղել այդ վարդը, բայց չկարողացավ։ Պարզվեց, որ վարդը կախարդական էր։ Այդ ժամանակ այգեպանը որոշեց գնալ և կանչել իր կնոջը, որպեսզի նա տեսնի այդ վարդի գեղեցկությունը։ Այդ օրվանից այգեպանը և իր կինը շատ լավ խնամում էին կախարդական ծաղկին։ Վարդը տեսավ նրանց բարի վերաբերմունքը և մի օր ասաց․

—Ձեր լավ վերաբերմունքի համար ես կկատարեմ ձեր ցանկություններից որևէ մեկը։

—Մենք շատ կուզեինք, որ քեզ նման հրաշք վարդեր գեղեցկացնեին մեր բակը,-պատասխանեցին նրանք։

Վարդը նրանց տվեց իր սերմերից ու ասաց․

-Վերցրեք այս սերմերը և տարեք, ցանեք ձեր բակի պարտեզում։ Այն վարդերը, որոնք կծաղկեն, կլինեն իմ պես շատ գեղեցիկ, բայց չեն ունենա իմ կախարդական ուժը։

Այգեպանն ու իր կինը շատ ուրախացան, վերցրեցին սերմերը ու տարան տնկեցին իրենց բակում։ Որոշ ժամանակ անց նրանց բակը զարդարված էր գեղեցիկ, գունավոր վարդերով, սակայն նրանք չէին մոռանում ամեն օր խնամել պարտեզի գունավոր, կախարդական վարդը։


5. Հորինած պատմությունը նկարել, նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Նախապատրաստվում եմ հարցազրույցի

Հարցազրույց ընկերոջս հետ։

1․ Ընտրել ընկերոջը։

Ալեքսանդր

2․ ուսումնասիրել ընկերոջը։

Իմ ընկերը սիրում է խաղալ, վազել, մարզվել և վազելու մրցույթ կազմակերպել։ Նա ակտիվ է, ուրախ, արագավազ, նիհար, բարի ու շատ ընկերասեր։

3․ Ընտրել թեման։

Ես Ալեքսանդրի հետ խոսելու եմ տարբեր սպորտաձևերի մասին։

4․ Հարցազրույցի վերնագիրը։

Իմ հարցազրույցի վերնագիրն է <Քո ամենասիրելի սպորտաձևը>

5․ Մշակել հարցեր։

1․ Ալեքսանդր, դու սպորտով զբաղվու՞մ ես։

2․ Ո՞րն է քո սիրած սպորտաձևը։

3․ Ինչու՞ ես այդ սպորտը բոլորից շատ սիրում։

4․ Դու լա՞վ ես տիրապետում այդ սպորտաձևին։

5․ Ի՞նչ չեմպիոնների ես ճանաչում այդ սպորտաձևում։

6․ Իսկ դու կուզենաի՞ր դառնալ աշխարհի չեմպիոն։

6․ Գրել հարցազրույցի նախաբան։

Բարի օր, ընկերս։ Ինչպե՞ս ես։ Ուրախ եմ, որ դու հյուրընկալվել ես մեր ստուդիայում։ Այսօր ես մեր հարցազրույցի համար ընտրել եմ շատ հետաքրքիր թեմա։ Քանի որ, ես գիտեմ, որ դու սպորտ շատ ես սիրում, մեր այսօրվա թեման է սպորտը։

Տարվա իմ ձեռնաբերումները

Հաշվետում ու պատում

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Արևելյան դպրոցում: Տեղադրիր նաև ֆոտոները։

Իմ սիրելի վայրը կրթահամալիրում ֆիզկուլտուրայի դահլիճն է։


2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Իմ ամենասիրելի նախագիծը 3D Blender-ն է։

Blender-ում մենք կարող ենք պատրաստել 3D բաժակ, երկիր, մարդ, պոնչիկ և այլ տարբեր իրեր։


3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցիր ցանկը, բլոգիդ «Ընթերցարան» բաժնի հղումը։

Այս ուսումնական տարվա ընթացքում ես կարդացել եմ <Փոքրիկ իշխանը>, <Կախարդակաան կոճակները> ու <Կաղանդ պապը>։


4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրիր վերնագիրը, հեղինակի անունը։

Այս պահին ես դեռ ոչ մի գիրք չեմ կարդում, շուտով կմտածեմ, թե ինչ գիրք կարդամ։


5․ Կազմիր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Ամենասիրելի բանաստեղծության ընթերցման հղումը տեղադրիր։

Այս տարի ես սովորել եմ Գրիգոր Նարեկացու <Տաղ Վարդավառի>, Համո Սահյանի <Պապս>, Ղազարոս Աղայանի <Արեգակ>, Եղիշե Չարենցի <Ես իմ անուշ Հայաստանի>, <Մորս համար գազել>, <Գարուն է արդեն>, Վահան Տերյանի <Աշնան>, Հովհաննես Թումանյանի <Իմ երգը>, <Համերգ>, Վահագն Դավթյանի <Իջնում է ձյունը, իջնում լույսի պես> բանաստեղծությունները։

Այս տարվա իմ ամենասիրած բանաստեղծությունը Համո Սահյանի <Պապս> բանաստեղծությունն Է։


6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրիր ու բնութագրիր նրան։

Իմ ամենամոտ ընկերը Ալեքսանդրն է։ Նա շատ սիրուն է, ունի շագանակագույն մազեր, սև աչքեր, փոքր քիթ, միջին բոյ։ Ալեքսանդրը շատ արագավազ է, խելացի, ուժեղ ու բարի։ Ես ուրախ եմ, որ իմ ընկերը Ալեքսանդրն է։


7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկիր, տեղադրիր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Այս տարվա ընթացքում ես գնացել եմ Գառնի, Այցելել եմ Գառնիի տաճար։


8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ըտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․ Դիր քո ընտրությամբ գործունեության բլոգիդ էջի հղումը։

Ես ընտրել եմ մաթեմատիկայի դասընթացները, իմ ուսուցիչը ընկեր Սմբատն է։ Դասի ժամանակ մենք կարդում ենք խնդիրը և միասին լուծում ենք այն։ Եթե ինչ-որ բան անհասկանալի է լինում, ընկեր Սմբատը մեզ բացատրում է։ Մեկ-մեկ դասը սկսվելուց ընկեր Սմբատը կատակներ է անում։ Ջոկատի ժամանակ, երբ բոլորը ստեղծում էին QR կոդ, ես բացակա էի, այդ պատճառով ես ոչինչ չեմ ստեղծել։


9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Ես հինգերորդ դասարանում կուզենայի այցելել Գյումրի։


10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Իմ այս տարվա ձեռքբերումներից էր <Կենգուրու> մաթեմատիկական մռցույթին մասնակցելը։


11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրիր այստեղ:


13․ Ավելացրու քո հարցը․․․

Պոչատ աղվես

1․ Սովորողը իր ուսումնական բլոգում բացում է «Մայրենիի ստուգատես 2023» բաժին։
2․ Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

ա) Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի,պոչի, համարձակ աղվեսի․․․ անունից։

Մի անգամ երբ ես ու տերս քայլում էինք, ես ընկա մի թակարդի մեջ, իսկ տերս սկսեց մտածել, թե ոնց ապրի այս աշխարհում այդպես խայտառակ վիճակում։ Նա,որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից, այսինքն իմ ընկերներից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև մենք գեղեցիկ չենք, և երկրորդ՝ ավելորդ բեռ ենք։ Բայց մի աղվես նրան պատասխանեց, <Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր >։


Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակ վիճակում: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»: