Ձմեռային ճամբար 2023թ․

Ողջույն, այստեղ ձեզ հետ կիսվելու եմ իմ պատմություններով մեր ձմեռային ճամբարից։ Ես ընտրել եմ մաթեմատիկական ջոկատը։

Ճամբարային 1-ին օրվա ամփոփումը

Այսօր ես ֆիզկուլտուրայի ժամանակ վազեցի, հետո մարզվեցի և բատուտի վրա թռա: Հետո հետ եկա ու մաթեմաթիկա արեցի: Սկզբում ֆլեշմոբը արեցի, հետո New Microsoft Excel Worksheet-ից բազմապատկում, բաժանում, գումարում ու հանում արեցի:

Ճամբարային 2-րդ օրվա ամփոփումը

Երեքշաբթի մենք Quizizz ծրագրով խաղեր սարքեցինք մաթեմաթիկական։ Նաև ընկեր Սմբատի հետ արեցինք 2-րդ ֆլեշմոբը։

Ճամբարային 3-րդ օրվա ամփոփումը

Այսօր ընկեր Ալինան մեզ բացատրեց թե ինչպես պաշտպանվենք ցրտից։ Հետո գնացինք ռոբոտաշինության դասին, որտեղ մեզ ցույց տվեցին ոնց են փայտից սարքում տարբեր իրեր, և մեզ համար սարքեցին թվերից փազլ։ Այնտեղ կար մի գործիք, որ նման էր 3D գրիչի, բայց դրանից չէր, սակայն ռոբոտ էր, որ պատրաստում էր 3D ամեն ինչ։ Դրանից հետո վերադարձանք մեր դպրոց ու պատուհանից տեսանք՝ թե ինչպես էր կատուն փորձում ագռավ բռնել։ Բայց ագռավը փախչեց-թռավ։ Կատուն էլ ծառից իջավ ներքև ու գնաց։ Ամենավերջում խաղացինք սեղանի խաղեր։

Ճամբարային 6-րդ օրվա ամփոփումը

Մենք այսօր գնացել ենք կավագործության ու կավից պատրաստել ենք տարբեր բաներ։ Ես պատրաստեցի դեմքի կմախք, ընկերներս սարքեցին այֆոն։ Հետո գնացինք նայելու, թե ինչպես են քանդակում տարբեր իրեր։ Այնտեղ կային քանդակած մատանիներ։ Տարբեր դպրոցներից աշակերտներ մասնակցում էին մատանիների քանդակագործությանը, ու մեր դպրոցը հաղթեց։ Այնուհետև մենք գնացինք մեր դասարան, և ընկեր Սմբատը մեզ սովորեցրեց ֆլեշմոբ սարքել։ Ընկեր Սմբատը մեզ ասեց, որ ֆլեշմոբ անենք։ Հետո ընկեր Ալինան մեզ սովորեցրեց, ոնց պաշըպանվել, երբ ինչ որ տեղից արյուն է գալիս։

Ճամբարային 7-րդ օրվա ամփոփումը

Այսօր մենք մաթեմատիկայի ժամին խաղացել ենք Ո՞վ է ոզում դառնալ միլիոնատեր խաղը։ Մենք լուծեցինք խաչբառեր։ Հետո ռուսերեն լեզվով լուծել ենք տարբեր խնդիրներ ու սեղանի խաղեր խաղացինք, և ավագ դպրոցից եկան 2 աշակերտ և մեզ պատմեցին ռուսական հեքիաթ։

Ճամբարային 8-րդ օրվա ամփոփումը

Այսօր գնացել ենք սահադաշտ ու այնտեղ շատ հավես էր, մենք սահում էինք սառույցի վրա։ Հետո հետ եկանք դասարան, ու մեզ 2 մեծ աղջիկներ պատմեցին քարտեզի մասին։

Ճամբարային 9-րդ օրվա ամփոփումը

Այսօր դասի ժամանակ մենք խաղում էինք quizizz խաղը։ Հետո երեխաները ֆլեշմոբ արեցին, բայց ես այդ ֆլեշմոբին չէի մասնակցել։ Հետո մեծ աշակերտները մեզ սովորեցրեցին capcut ծրագիրը։

Ճամբարային 10-րդ օրվա ամփոփումը

Այսօր մենք Ֆլեշմոբ արեցինք, հետո պարում էինք հայկական պարեր ու խաղացինք ունո։

Ճամբարային 11-րդ օրվա ամփոփումը

Այսօր մենք խնդիրներ ենք կազմել, խաղացել ենք ունո ու հետո երկու մեծ տղաներ եկան ու մեզ պատմեցին visual studio code-ի մասին։

Ճամբարային 12-րդ օրվա ամփոփումը

Այսօր մենք սարքեցինք տուփից ինչ-որ խաղ, բայց ես չմասնակցեցի։ Այդ ամենին մասնակցում էին իմ համադասարանցիները։ Հետո մեզ պատմեցին blender ծրագրի մասին։ Ես գիտեի այդ ծրագրի մասին, բայց միևնույն է հետաքրքիր էր։

Ճամբարային 13-րդ օրվա ամփոփումը

Այսօր 1-ին ժամին ընկեր Սմբատը մի քանի աշակերտների հետ միասին գնացին պիցցայի համար մթերքներ գնելու։ Երբ որ հետ վերադարձան, մենք խոհանոցում պատրաստեցինք պիցցաներ։ Մինչև պիցցաները պատրաստվում էին վառարանի մեջ, մենք գնացինք պարելու։ Երբ պիցցաները պատրաստվեցին, մենք գնացինք ու կերանք։ Պիցցաները շատ համով էին ստացվել։

Ճամբարային 14-րդ օրվա ամփոփումը

Այսօր մենք մաթեմատիկայի ֆլեշմոբ արեցինք։ Հետո գնացինք Հյուսիսային դպրոց, այնտեղ պատերի վրա նկարված էին տարբեր տեսարաններ։ Մենք տեսանք հայտնի հեռախոսային խաղ brawl stars անունով։ Նաև մենք տեսանք ուղեղ խառնող նկարներ, որոնք շատ լավ էին նկարված։ Հետո գնացինք ինչ-որ տեղ և այնտեղ տեսանք 3D պատկերներ, նաև տեսանք իրական գանգ, իրական չորացած արծիվ, բայց տեսանք, որ այդ ամենը կար նաև նկարված։ Երբ որ վերադառնում էինք, տեսանք, որ մի սովորող իրան էր նկարել պատի վրա։ Այնուհետև մենք վերադարձանք հետ դպրոց։

Ճամբարային վերջին օրվա ամփոփումը

Այսօր մենք մեր բլոգում գրեցինք հունվարյան ճամբարյան ամփոփումը։ Հետո դահլիճում պարեցինք հայկական պարեր ու կերանք ղափամա։ Այնտեղ ղափամայից բացի կային նաև ուրիշ ուտելիքներ, օրինակ դդումի թխվածքներ, կեքսեր։

Оставьте комментарий